Главная>
Качество фильма не выбрано!
Автор: Гость | Комментариев (0) | Просмотров: 573
Ընտանիքը նախնադարյան հասարակության մեջ մարդկանց այնպիսի խումբ էր, որի ներսում թույլատրվում էին սեռական հարաբերություններ: Ուշ հին քարի դարում առաջացել է  մայրիշխանությունը, երբ մի տոհմի բոլոր կանայք համարվում էին մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց կանայք, տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում,  երեխաները ճանաչում էին միայն մորը և համարվում նրա տոհմի (ընտանիքի) անդամը: Խմբամուսնության շրջանակներում աստիճանաբար առաջացել է մենամուսնությունը, երբ առանձին զույգեր սկսել են առանձին ապրել, և երեխան ճանաչել է նաև հորը:
Տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը զուգընթաց առաջացել է հայրիշխանությունը. կնոջ և երեխաների վրա հաստատվել է տղամարդու իշխանությունը. երեխաներն ստացել են հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք: Ձևավորվել է նահապետական ընտանիքը կամ գերդաստանը: Այն նախապես ընդգրկել է հայրական կողմից միևնույն նախնուց սերած 4–5, երբեմն` ավելի սերունդ: Գերդաստանի ծագումը պատմականորեն պայմանավորված էր տնտեսական նոր ձևերի առաջացմամբ, երբ գերադասելի էր տնտեսությունը մարդկանց մեծ խմբերով վարելը: Հայկական առանձին գերդաստաններ բաղկացած էին 70–100 մարդուց: Համեմատաբար փոքր կազմ (20–30 հոգի) ունեին Արարատյան դաշտի, Լոռու, Շիրակի, Զանգեզուրի գյուղերի գերդաստանները: Գերդաստանին վերաբերող տեղեկություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի երկերում, Ներսես Շնորհալու կանոններում, Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, իրավաբանական սկզբնաղբյուրներում: 
Ժամանակակից ընտանիքը՝ որպես սոցիալական ինստիտուտ, ենթարկվում է որոշակի սոցիալական նորմերի, վարքի կանոնների, ունի իրավունքների ու պարտականությունների մի շրջանակ, որոնցով կարգավորվում են  հարաբերություններն ամուսինների, ծնողների ու երեխաների միջև:
Ընտանիքը միավորում է ընդհանուր բյուջետային ծախսերով կապված մարդկանց, որոնք բնակվում են նույն տարածքում՝ նույն տանիքի տակ (ընդ տանիք – ընտանիք), և ունեն կենսաբանական ընդհանրություն՝ ծնողներ ու զավակներ: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով (2006 թ.) սահմանված են ընտանիքի անդամների՝ ծնողների ու զավակների միջև գույքային և ոչ գույքային հարաբերությունները:
Ընդունված է տարբերել ընտանիքի մի քանի տեսակ.
գ պարզ (միջուկային կամ նուկլեար). բաղկացած է ամուսնական զույգից և զավակներից.
գ բարդ, երբ ծնողներից և զավակներից բացի, կան նաև տատիկ-պապիկներ, կամ ամուսինների ազգականներից մեկը կամ մի քանիսը, որդեգրված կամ էլ խնամքի տակ գտնվող երեխա (երեխաներ):
Ըստ  երեխաների թվի՝ ընտանիքները լինում են`
գ սակավազավակ՝ 1–2 երեխա, որը բավարար չէ բնական աճն ապահովելու համար.
գ միջին թվով՝ 3–4 երեխա, որը բավարար է վերարտադրության և ներխմբային շարժ առաջացնելու համար.
գ բազմազավակ՝ 5 և ավելի երեխա, որը փոքր-ինչ ավելի է սերնդի բավարար վերարտադրության համար:
Ըստ ամուսնության ձևի՝ ընտանիքները լինում են մենամուսնական (բաղկացած է 1 զույգից՝ 1 կին ու 1 տղամարդ) և բազմամուսնական (ամուսիններից մեկն ունի մի քանի ամուսնական զուգընկեր): Միջին Արևելքի և որոշ այլ  երկրներում օրենքով թույլատրվում է բազմամուսնությունը, որտեղ 1 տղամարդը կարող է ունենալ մեկից ավելի կին:
Տարբերակում են նաև լրակազմ ընտանիք, երբ համատեղ ապրում են ամուսիններն ու զավակները, և ոչ լրակազմ, երբ նրանցից մեկը բացակայում է:
Ամուսինների միջև ձևավորված հարաբերությունների առումով ընտանիքները լինում են էգալիտար, երբ ընտանիքում հաստատված է ամուսինների իրավահավասարություն, և  ինքնիշխան, երբ հարաբերությունները հիմնված են ամուսիններից մեկի տնտեսական գերիշխանության վրա:
Ընտանիքի սոցիալական գործառնության տեսակներն են`
ա. դաստիարակչական. ընտանիքը պարտավոր է վերարտադրել և ապահովել հասարակության մշակութային մակարդակին համապատասխան սերունդ,
բ. տնտեսվարակենցաղային. ընտանիքը պարտավոր է ապահովել իր անդամների ֆիզիկական առողջությունը, երեխաների ու ծերերի նկատմամբ հոգածությունը,
գ. տնտեսական. ընտանիքի անդամների մի մասը պարտավոր է միջոցներ ստեղծել մյուս մասի՝ անչափահասների և անաշխատունակների համար,
դ. նախասկզբնական սոցիալ-հսկողական. ընտանիքը սահմանում է իր բոլոր անդամների (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, ավագ ու կրտսեր սերունդների ներկայացուցիչներ) միջև բարոյականության, պատասխանատվության և հասարակական այլ հարաբերությունների նորմեր,
ե. հոգևոր հաղորդակցության. ընտանիքն ապահովում է իր անդամների անհատականության և հոգևոր կապի զարգացման պայմաններ,
զ. սոցիալ-կարգավիճակային. ընտանիքը յուրաքանչյուր անդամի համար ապահովում է որոշակի սոցիալական կարգավիճակ և սոցիալական կառուցվածքի վերարտադրություն,
է. հանգստի. ընտանիքը հոգում է յուրաքանչյուր անդամի հանգստի կազմակերպման, հետաքրքրությունների ապահովման մասին,
ը. հոգեկան. ընտանիքն ապահովում է իր յուրաքանչյուր անդամի հոգեկան պաշտպանվածությունը,  անհրաժեշտության դեպքում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն, նաև բժշկական միջամտություն: Ընտանիքում հոգեբանական բարենպաստ մթնոլորտ կարող է տիրել միայն անդամների փոխադարձ սիրո, համբերության, ծերերին ու թույլերին օգնելու պատրաստակամության և ծնողների հանդեպ հարգանքի պայմաններում:
Ընտանիքը՝ որպես պետության յուրօրինակ մոդել և հիմք, գտնվում է նրա ուշադրության կենտրոնում: Օրինակ՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքում (հոդված 1) սահմանված է. «Ընտանիքը, մայրությունը, հայրությունը և մանկությունը Հայաստանի Հանրապետության հովանավորության և պաշտպանության ներքո են: Պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների առաջնային պաշտպանությունը»:
Ներկայումս նկատվում են ընտանիքի զարգացման 2 տարբեր միտումներ. մի կողմից՝ ընտանիքի հետագա ամրապնդում, նրա անհատականության և հասարակական դերի բարձրացում, մյուս կողմից՝ ընտանիքի թուլացում, ապահարզանների թվի աճ, համատեղ կյանքի ու հետաքրքրասիրությունների նվազում:
Հայ ժողովրդի համար ընտանիքը սրբություն է, ավանդույթների, սովորույթների, մշակույթի, դաստիարակության և բազմաթիվ այլ հատկանիշների կրողն ու փոխանցողը:

Теги фильма: հավատարմության, սիրո, ըտանիքի, Այսօր Այսօր ըտանիքի,սիրո և հավատարմության օրն է смотреть онлайн, смотреть онлайн Այսօր ըտանիքի,սիրո և հավատարմության օրն է , Այսօր ըտանիքի,սիրո և հավատարմության օրն է смотреть онлайн бесплатно, Այսօր ըտանիքի,սիրո և հավատարմության օրն է онлайн, Այսօր ըտանիքի,սիրո և հավատարմության օրն է скачать бесплатно, free download Այսօր ըտանիքի,սիրո և հավատարմության օրն է , Այսօր ըտանիքի,սիրո և հավատարմության օրն է online, Այսօր ըտանիքի,սիրո և հավատարմության օրն է бесплатно, Այսօր ըտանիքի,սիրո և հավատարմության օրն է без смс, Այսօր ըտանիքի,սիրո և հավատարմության օրն է HD 720p, Այսօր ըտանիքի,սիրո և հավատարմության օրն է HD, Այսօր ըտանիքի,սիրո և հավատարմության օրն է в хорошем качестве, Այսօր ըտանիքի,սիրո և հավատարմության օրն է в хорошем качестве бесплатно.
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]